Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարությունից պարզաբանել են Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռանալը

Առողջապահության նախարարությունից պարզաբանել են Մհեր Դավիդյանցի 
աշխատանքից հեռանալը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռանալը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Նիկողոսյանը գրել է, որ հարցը պայմանավորված է ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթացով։

«Այդ գործընթացը սկսվել է դեռ տարեսկզբից։ Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից։ Նախարարի հրամանով երկու բժշկական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։ Երկու կենտրոնի միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը»,- նշել է ԱՆ մամուլի խոսնակը։

Նրա խոսքով՝ Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու:

«Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»,- գրել է Նիկողոսյանը։

Մհեր Դավիդյանցը ՀՀ առողջապահության նախարարին ազատման դիմումը ներկայացրել էր օգոստոսի 7-ին։ Նա «Նորք» ԻԿՀ-ի տնօրեն էր նշանակվել 2018 թվականին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]