1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 դեպք, առողջացել է 213 քաղաքացի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Երկրում  Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորների մոտ: Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը: Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 6 838 փորձանմուշի հետազոտություն: Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 6838 թեստավորում, իսկ վերջին 24 ժամում` 156 թեստավորում: Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինման դեպքեր նույնպես չեն գրանցվել: Կա 64 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 36 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]