Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար. Վարդան Բիչախչյան

Լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար. Վարդան Բիչախչյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչիպաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 42-ամյա մասնագետը խոսել է ընթացիկ աշխատանքների, իրտպավորությունների ու մրցաշրջանից ակնկալիքների մասին:

- Պարոն Բիչախչյան, բարի գալուստ «Արարատ»: Ի՞նչ մտքերով եք եկել այս ակումբ և ի՞նչ եքպատրատվում տալ թիմին:

- Մտքերը միայն դրական են: Եկել ենք, որպեսզի կարողանանք լավ աշխատանք կատարել: Հիմա չեմփորձի շատ խոսել: Իմ կարծիքով, ճիշտն աշխատելն է: Մենք կաշխատենք և ամեն ինչի գնահատականըկտա ժամանակը:

- Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստական փուլը: Թիմի ֆուտբոլիստների մեծ մասին լավ ճանաչում եք։Որքանո՞վ է այդ գործոնն օգնում աշխատանքին:

- Նախապատրաստական փուլը սկսեցինք ուսումնամարզական հավաքով, որն անցկացվեց Գյումրիում: 10 օր տևողությամբ հավաք էր, որն ավարտեցինք «Շիրակի» հետ ընկերական խաղով: Այժմ մարզումներըկազմակերպվում են Ձորաղբյուրի բազայում, նաև օգտվում ենք Ավանի ակադեմիայից: Վաղըստուգողական հանդիպում կանցկացնենք «Գանձասար-Կապանի» հետ և դրանից հետո մեկ շաբաթ կմնաառաջնության առաջին խաղին պատրաստվելու համար:

Ամեն ինչ ընթանում է իր հունով և տղաներն օր-օրի բարելավում են իրենց ֆունկցիոնալ վիճակը: Մենք իսկզբանե ունեինք ժամանակի խնդիր՝ կապված համագործակցության և միմյանց լավ ճանաչելու հետ: Այսամենը կլրացնենք ժամանակի ընթացքում: Բայց ճիշտ նկատեցիք, կան տղաներ, ովքեր իմգլխավորությամբ հանդես են եկել «Շիրակում», միացել է Արտակ Եդիգարյանը, Քրիստիան Խիմենեսն ուԽուան Բրավոն «Լոռիից», «Արարատում» են մնացել Դավիթ Խուրցիձեն, Ալեքսանդր Կոզլովը, ԶավենԲադոյանը, Իվան Սպիչկան, Ռազմիկ Հակոբյանը, Պողոս Այվազյանը և մի շարք երիտասարդֆուտբոլիստներ:

Իմ կարծիքով վատ թիմ չէ հավաքված, բայց ունենք խաղային դիրքեր, որոնք պետք է ուժեղացնենք: Այսպահին փորձում ենք ևս մեկ դարպասապահի հարց լուծել, քանի որ ցանկանում ենք, որ մրցակցություննավելի մեծ լինի այդ դիրքում: Նաև շատ կարևոր է, որ կարողանանք կազմը համալրել որակյալհարձակվողով:

- Սա Ձեր առաջին փորձն է «Շիրակից» բացի այլ ակումբում: Ինչպիսի՞ տարբերություններ կանաշխատանքի կազմակերպման հետ կապված:

- Բնականաբար, տարբերություններ պետք է լինեն: Ամեն դեպքում, շատ խորթ չէ: Եկել ենք և առաջին օրիցմտել ենք աշխատանքային պրոցեսի մեջ: Ոչ մի արտառոց բան չկա: Ցանկացած մարզչի համար էլ նորթիմում մեկնարկում դժվարություններ լինում են: Փոքրիկ խնդիրներ են առաջ գալիս, որոնք փորձում ենքարագորեն հաղթահարել: Մոտ երկու շաբաթից կարծում եմ իդեալական պատկեր կունենանք ևկկարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր աշխատանքի վրա:

- Ըստ Ձեզ որքան ժամանակ կպահանջվի Ձեր մտահղացումներն ու փիլիսոփայությունը թիմին հաղորդելուհամար:

- Ընդհանրապես չեմ սիրում խոսել ժամանակի մասին: Պարզ է, որ այս պահին մենք փորձելու ենք լավսկսել առաջնությունը։ Հետևաբար, մեր խնդիրները փորձելու ենք լուծել առաջնության ընթացքում, քանի որբավական ժամանակ չունեինք նախապատրաստվելու համար: Կոնկրետ ժամանակ չեմ կարող նշել,սակայն մինչև դեկտեմբեր արդեն կունենանք ձևավորված պատկեր և կկարողանանք խոսել այս մասին։

- Նախորդ տարի «Արարատն» այն թիմերից էր, որը շատ էր քննադատվում սակավաթիվ հայֆուտբոլիստների համար: Այս մրցաշրջանում կարո՞ղ ենք արդեն նախանշել, թե ինչպիսին է լինելուպատկերը:

- Իմ կարծիքով, հարաբերակցությունը կլինի հիսունը հիսունի, քանի որ բավական շատ են հայֆուտբոլիստները՝ դարպասապահ Պողոս Այվազյանը, պաշտպանությունում Հրայր Մկոյանը, ՎահեՄուրադյանը, Ժիրայր Մարգարյանը, հենակետային գոտում՝ Կարեն Մուրադյանը, Դավիթ Մանոյանը,եզրերում Էդգար Մալաքյանը, Զավեն Բադոյանը և Ռազմիկ Հակոբյանը, չորս-հինգ խաղացող մեզ միացելեն երկրորդ թիմից: Բնականաբար, հայ ֆուտբոլիստների քանակի հետ կապված խնդիր մենք չունենք:Պարզ է, որ այն լեգեոներները, ովքեր չեն համապատասխանի և չեն կարողանա ռեալ օգուտ տալ, թիմումչեն լինի:

- «Արարատն» ավանդաբար ունի մեծ թվով երկրպագուներ: Որքանո՞վ եք կարևորում նրանց դերը և կապընրանց հետ:

- Ինչպես գիտեք, «Շիրակը» նույնպես երկրպագուների մեծ բանակ ունի: Մենք միշտ կարևորել ենքերկրպագուի գործոնը, պատասխանատվություն ենք կրել քաղաքի, երկրպագուների և ավանդույթներիհանդեպ: Նույնը լինելու է նաև այստեղ: Մեր մարզչական շտաբով շատ լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչիհամար: Միգուցե շատ դժվար է թվում, բայց փորձելու ենք հաղթահարել այդ դժվարությունը, իսկ թե ինչկստացվի, ցույց կտա ժամանակը: Բայց ամեն դեպքում, մեր երկրպագուները թող հանգիստ լինեն:Հաստատ եկել ենք այս ակումբ օգուտ տալու համար: Կարծում եմ՝ շատ պահեր կունենանք «Արարատի»երկրպագուներին ուրախացնելու համար:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]