1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առափիի կամրջին տրվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ

Առափիի կամրջին տրվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առափիի մետաղական կամրջին տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի միջնորդությունը՝ Առափիի մետաղական կամուրջը տեղական նշանակության հուշարձան ճանաչելու վերաբերյալ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է»,-նշեցին մարզպետարանից։

Գյումրի քաղաքից Առափի համայնք տանող ավտոճանապարհի հատվածում, Ախուրյան գետի վրա ցարական Ռուսաստանի Ալեքսանդրապոլի բերդի զինվորականների կողմից, տեղացի արհեստավորների օգնությամբ 1877 թվականի ապրիլին կառուցված մետաղյա կամուրջն իր կառուցվածքով (պողպատե կոնստրուկցիա) Հայաստանում առաջինն է: 1877 թվականի ապրիլին կամրջով է անցել ռուսական բանակը և գրավել Կարսը: Այն եղել է Գյումրին Կարսին կապող ամենահուսալի ճանապարհը: Ներկայումս կամուրջը չի օգտագործվում: 1980-ականներին կամուրջի հարևանությամբ կառուցվել է նոր երկաթբետոնյա կամուրջ:
Այս աննախադեպ, պատմական նշանակություն ունեցող կամուրջը մինչ
և այժմ ընդգրված չէր Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այսուհետ այն համարվում է նորահայտ հուշարձան, որի պահպանությունն իրականացվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]