Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էջմիածնում վերանորոգումից հետո բացվել է անձնագրային բաժանմունքը

Էջմիածնում վերանորոգումից հետո բացվել է անձնագրային բաժանմունքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի նորոգված անձնագրային բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, մասնակցել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության պետը, քաղաքապետը և ոստիկանության բարձրաստիճան սպաները շրջել ենն նորաբաց բաժանմունքում և ծանոթացել պայմաններին։

Բաժանմունքը հագեցած է համապատասխան տեխնիկայով և հարմարություններով` քաղաքացիներին մեկ պատուհանով բարձրորակ ծառայություն մատուցելու համար։

Ոստիկանության պետը ողջունել է անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին, շնորհավորել նրանց ու մաղթել արդյունավետ աշխատանք։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]