Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարն ուղղվելու է լիբանանահայերին օգնելուն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարն ուղղվելու է 
լիբանանահայերին օգնելուն

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն օգոստոսի 6-ից դրամահավաք է սկսել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես առցանց քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, հիմնադրամը մշտապես աջակցության տարբեր ծրագրեր է ունեցել այն հայ համայնքների համար, որոնք ծանր վիճակում են հայտնվել: «Երեկ, վաղ առավոտից նաև դրամահավաք է սկսվել. հանգանակված միջոցներն ուղղվելու են կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում լիբանանահայերին օգնելուն: Մեկ օրվա ընթացքում կայքում ունենք մոտ 200 նվիրատու և արդեն ավելի քան 40 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել»,-նշեց նա։

Արշամյանը նաև հավելեց, որ 2019 թվականի դեկտեմբերից սկսած՝ արդեն երկու անգամ ֆինանսական օգնություն է ցուցաբերվել Լիբանանի հայկական ուսումնական հաստատություններին՝ դեկտեմբերին՝ 150 հազար ԱՄՆ դոլար և այս տարվա մայիսին՝ 55 հազար ԱՄՆ դոլար:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 154-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 13 հայ կա։

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]