Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ 

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ստեփանակերտում հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Բերտրան Լամոնի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Թովմասյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Արցախի Ազգային ժողովի նախագահը իր խոսքում բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելության իրականացումն Արցախում՝ շեշտելով, որ կազմակերպության կողմից չեզոք միջնորդի դերը և հումանիտար շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործունեությունն անչափ կարևոր է:
«Համոզված եմ, որ ԿԽՄԿ պատվիրակությունն այսուհետ ևս ակտիվորեն կշարունակի աշխատանքների իրականացումն Արցախում՝ իր լիազորությունների շրջանակներում աջակցելով առկա խնդիրների լուծմանը: Այդ համատեքստում կարևորում եմ նաև պետական կառույցների աջակցությունը և փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ»,- գրել է Թովմասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]