Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է

ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում են Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը, որոնք ուղղված են ՀՀ պարետի որոշումների կատարման ապահովմանը և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

 Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանի խոսքով, թեպետ ստուգայցերը իրականացվում են հիմնականում մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, այնուամենայնիվ, առաջիկայում ստուգումների շղթան կընդլայնվի՝ ներառելով նաև մարզերի մանկապարտեզները: Ընդհանուր առմամբ Տեսչական մարմնի կողմից վերջին երեք ամիսների ընթացքում իրականացվել են շուրջ 800 մշտադիտարկումներ, ինչի արդյունքում խախտումների հայտնաբերման կորը մոտենում է զրոյի:

Կրթության տեսչական մարմինը շարունակելու է ուժեղացված վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում և հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոններն ու հետևել պարետի ցուցումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]