Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի եւ Էրեբունու թաղապետարանի գործունեությունը․ ԱԱՏՄ

Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի եւ Էրեբունու թաղապետարանի 
գործունեությունը․ ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ ԱԱՏՄ արեւմտյան տարածքային կենտրոնի կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Արտատ Գրուպ»,  «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ,  «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան» Ա/Ձ, «Սիալիա» ՍՊԸ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը:

«Միաժամանակ, ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնը 24 ժամով կասեցրել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանը (թաղապետարանը)․ այնտեղ նախորդիվ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ էին արձանագրել։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությամբ։ Հաշվի առնելով զբոսաշրջային այս շրջանի ակտիվությունը՝ հատուկ ուշադրության են առնվում հյուրանոցներն ու հանգստյան տները։ ԱԱՏՄ մասնագիտական դիտարկումները փաստում են, որ այս տնտեսավարողների մոտ բավականին հաճախակի են համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության կանոնների խախտումները։ Վերջիններիս հիմքով մասնավորապես Ծաղկաձորում տասնյակ հյուրանոցների գործունեություն է ժամանակավորապես արգելվել։

Ամառվա այս շրջանում ակտիվ է քաղաքացիների հոսքը նաեւ լողավազաններ։ Դրանց համար պարետի կողմից անվտանգության հատուկ կանոններ են սահմանված, որոնց պահպանումը եւս դիտարկվում է։ Այս առումով մեծապես կարեւորվում է սահմանված նորմերի պահպանումը, քանի որ հատկապես այս տնտեսավարողների մոտ դրանց անտեսումը զգալիորեն մեծացնում է վարակվելու ռիսկերը։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ կրկնակի խախտումներ արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ կկիրառվեն։ Անակնկալ ստուգայցերը շարունակվում են ուժեղացված ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]