Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 17.5%-ով

Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 17.5%-ով

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 17,5%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1720 պատահար, որի արդյունքում զոհվել է 122, վիրվավորվել` 2540 մարդ:

Միայն հունիս ամսվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կազմել է 313: Դրանց հետևանքով զոհվել է 20, վիրավորվել` 439 մարդ: 

2020թ. հունիսին` մայիսի նկատմամբ, 6,8%-ով ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]