Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԲԸՏՄ-ն արձանագրում է խախտումների նվազում

ԲԸՏՄ-ն արձանագրում է խախտումների նվազում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ ուղղված լայնածավալ միջոցառումները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի զբոսայգիներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Մշտադիտարկումների արդյունքները փաստել են, որ խախտումների և թերությունների թվաքանակը շարունակել է պակասել։ Քաղաքացիները դարձել են ավելի կարգապահ և պատասխանատու։

Դիմակ չկրող ընդամենը 1 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։

Հանրապետության ողջ տարածքում շարունակվող ամենօրյա խստացված ստուգայցերին զուգահեռ Տեսչական մարմնի աշխատանքային խմբերն իրականացնում են հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված իրազեկման լայնածավալ աշխատանքներ, տրամադրում դիմակներ»,- ասված է հաղորդագրությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]