Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայտնի Է դարձել COVID-19-ի ընթացքը թեթեւացնող ալկոհոլային խմիչքը

Հայտնի Է դարձել COVID-19-ի ընթացքը թեթեւացնող ալկոհոլային խմիչքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինին պարունակում Է ռեսվերատրոլ հակաօքսիդիչ, որը կարող Է թեթեւացնել COVID-19-ի ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-, գրում Է «Իզվեստրիա»-ն՝ վկայակոչելով հետազոտությունը: Նշվում Է, որ կորոնավիրուսը խախտում Է ACE2 սպիտակուցի աշխատանքը, որն առկա Է թոքերի, սրտի, երիկամների, ուղեղի հյուսվածքներում եւ անհրաժեշտ Է կենսագործունեության համար: Ռեսվերատրոլը մեծացնում Է ACE2-ի կուտակումը եւ դրանով իսկ նվազեցնում սուր շնչառական դիստրես-ախտանիշի (ՍՇԴԱ) ծանրությունը, որն ուղեկցում Է COVID-19-ին:

Բացի այդ, հակաօքսիդիչը կարող Է ճնշել իմունային համակարգի բջիջներին՝ ցիտոկինների քանակության կրճատման հաշվին: Քանի որ ՍՇԴԱ-ի պատճառն այդ թվում չափազանց մեծ իմունային պատասխանն Է, ռեսվերատրոլը կարող Է լրացուցիչ դրական ազդեցություն ցուցաբերել այդ բարդության ժամանակ: Ինչպես նշում Է հրատարակությունը, ռեսվերատրոլ Է պարունակում ոչ միայն գինին, այլեւ խաղողը, հապալասը եւ գետնընկույզը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]