Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում է սոցիալական ցացներում իրականացվող առևտուրը

 ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում է սոցիալական ցացներում իրականացվող առևտուրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված՝ երկրում առկա սահմանափակումների ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության  աշխատակիցները կենտրոնացած են եղել անբարեխիղճ տնտեսական գործընթացների վրա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ այս ընթացքում քաղաքացիները տանն էին, իրենց կարիքների համար շատերը պատվերներ էին  կազմակերպում առցանց: Առցանց գնումների շուկայում ծավալների ավելացմանը զուգահեռ նաև մեծանում էին ռիսկերը: ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները քողարկված իրականացրել են տարաբնույթ ապրանքների գնումներ, առանձին դեպքերում արձանագրվել են առցանց գնված ապրանքների մատակարաման հետ կապված խախտումներ:

«Մեր ուշադրության կենտրնում են սոցիական ցանցերում առևտուր իրականացնողները, որոնք պետական գրանցում չունեն: Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք կատարել:  Իրականացրել ենք հսկիչ գնումներ, օրինակ, «Ինստագրամ»-ում առևտրով զբաղվողից, և պարզվել է, որ վերջինս պետական գրանցում չունի: Ես հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են օնլայն առևտրով, անպայման ունենալ պետական գրանցում և գործել օրինական դաշտում: Հիշեք, մի օր կարող է ձեր վաճառված ապրանքի գնորդը լինել օպերատիվ հետախուզության աշխատակիցը»,- հավելեց Վահան Չարխիֆալակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]