Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մարուքյանը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու վերաբերյալ առաջարկով դիմել է Վարչապետին

Մարուքյանը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու վերաբերյալ 
առաջարկով դիմել է Վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ռուսաստանի Դաշնությունից հատուկ ուղեկցումով ՀՀ քաղաքացիների վերադարձը ցամաքային սահմանով կազմակերպելու առաջարկությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենց մեքենաներով Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալ չկարողանալու պատճառով՝ հայտնվել են անելանելի իրավիճակում։ Նշված դրությունից դուրս գալու նպատակով՝ առաջարկել եմ բանակցել Ռուսաստանի և Վրաստանի վարչապետերի հետ՝ մեր քաղաքացիներին ցամաքային սահմանով Հայաստան վերադարձնելու հարցի շուրջ»,- գրել է Մարուքյանը։ Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Վրաստանի սահմանը դեռ փակ է Հայաստանի քաղաքացիների համար։

«Ըստ այդմ՝ կարծում եմ, որ նշվածը հնարավոր է իրականացնել մեր հայրենակիցներին նախապես հստակ սահմանված օրերին և ժամերին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ հայրենիք տեղափոխելով՝ այն պարագայում, եթե պայման դրվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի տարածքով պետք է անցնեն առանց Վրաստանի քաղաքացիների հետ շփումներ ունենալու։ Այս եղանակով հնարավորի կլինի, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց մեքենաներով և գույքով մուտք գործել Հայաստան»,- նշել է պատգամավորը։

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանի Հանրապետությունն արգելել է ՀՀ քաղաքացիների մուտքն իր տարածք, ինչի պատճառով Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում ցամաքային ճանապարհով Ռուսաստանի Դաշնությունից ժամանել Հայաստան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]