Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Լիբանանին 17 մլն դոլարի օգնություն Է տրամադրել Բեյրութի պայթյունից հետո

 ԱՄՆ-ը Լիբանանին 17 մլն դոլարի օգնություն Է տրամադրել Բեյրութի պայթյունից հետո

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների իշխանությունները 17 միլիոն դոլար են տրամադրել Լիբանանին որպես անհետաձգելի օգնություն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին այդ մասին հայտնել են Լիբանանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանությունում: ԱՄՆ-ն արդեն 17 միլիոն դոլարի հրատապ օգնություն Է տրամադրել սոսկալի պայթյունի հետեւանքների դեմ պայքարի համար:

Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցույց տալ Լիբանանի ժողովրդին»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Միացյալ Նահագների դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ում: Այնտեղ նաեւ նշված Է, որ օգնությունը ներառում Է այդ թվում դեղորայքի եւ պարենի մատակարարումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]