Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 150-ը

Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 150-ը
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 154-ի, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին հայտարարել Է Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը: Ավելի վաղ հաղորդվել Էր 137 զոհի մասին: «Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը հայտարարել Է զոհվածների վերաբերյալ վերջին տվյալների մասին, նրանց թիվը հասել Է 154-ի: Վիրավորների թվաքանակը մոտավորապես 5 հազար Է»,-գրում Է լիբանանյան NNA գործակալությունը: Նախարարը նշել Է, որ հիվանդանոցներում ծանր վիճակում Է գտնվում 120 մարդ, ուստի զոհերի թիվը կարող Է ավելանալ: Փրկարարա-որոնողական գործողությունը շարունակվում Է Բեյրութի նավահանգստի տարածքում եւ մերձակայքում ավերված թաղամասերում: Գործողությանը մասնակցում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եւ այլ երկրներից ժամանած փրկարարներ: Ավերիչ պայթյունը որոտացել Էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Պայթուցիկ ալիքը ոչնչացրել եւ վնասել Է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը 2014 թվականին բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Երկրում սուգ Է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]