Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գործունեության արդյունքները

Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գործունեության 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ամփոփման ընթացքում քննարկվել են հայտնաբերված թերությունները, հստակեցվել դրանց շտկմանն ուղղված աշխատանքները և ժամկետները, ինչպես նաև նախանշվել սահմանապահ զորքերի ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:

ՍԶ հրամանատար, գնդապետ Վ.Սարգսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը,  որ  անհրաժեշտ է ոչ միայն շտկել թերությունները, այլև կատարել համապատասխան հետևություններ, անընդհատ զարգանալ և կատարելագործվել:  Ղեկավար օղակի սպաներին տրվել են ցուցումներ՝ ամենօրյա, ամենամսյա և տարեկան գործունեության ճիշտ պլանավորման, հետևողականորեն կատարման ու վերահսկման վերաբերյալ: 

ՍԶ հրամանատարը նշել է նաև, որ խնդիրների հաջողված լուծմանը կարելի է հասնել միայն սահմանապահ զորքերի ողջ ներուժի օգտագործման և ամենօրյա հետևողական աշխատանքի միջոցով` անհրաժեշտության դեպքում, զարգացումներին համահունչ, ճշգրտելով անելիքները:

Ամփոփելով  խորհրդակցությունը` արձանագրվել է, որ համեմատելով նախորդ տարիների արդյունքների հետ, սահմանապահ զորքերի ծառայության բոլոր ոլորտներում  առկա է դրական տեղաշարժ և  ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն ունակ են  լիարժեք ու ժամանակին կատարել առաջադրված բոլոր խնդիրները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]