Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիայի ԱԳՆ-ում պատասխանել են «Հյուսիսային հոսք-2»-ի հասցեին հնչեցրած ԱՄՆ-ի սպառնալիքներին

Գերմանիայի ԱԳՆ-ում պատասխանել են «Հյուսիսային հոսք-2»-ի հասցեին հնչեցրած ԱՄՆ-ի սպառնալիքներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ԱԳ նախարարության պետական-քարտուղար Նիլս Աննենը Handelsblatt թերթին տված հարցազրույցում քննադատել Է ամերիկացի սենատորներին, որոնք գերմանական Զասնից քաղաքի նավահանգստի ղեկավարությանը պատժամիջոցներով են սպառնում «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ Է հայտնվել ԱՄՆ-ի երեք սենատորների նամակը՝ ուղղված Sassnitz GmbH նավահանգստի օպերատորի հասցեին:

Դրանում ասվում Է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից այն ընկերությունների դեմ նախապատրաստվող պատժամիջոցների մասին, որոնք մասնակցում են խողովակաշարի կառուցմանն աջակցելուն: Մասնավորապես, նամակում նշվում Է, որ աշխատանքները շարունակվելու դեպքում Զասնիցի նավահանգստին սպառնում Է «ֆինանսական կործանում»: «ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցների քաղաքականությունը մերձավոր գործընկերների եւ դաշնակիցների նկատմամբ լուրջ ոտնձգություն Է մեր ազգային ինքնիշխանությանը»,-հայտարարել Է Աննենը: Նրա խոսքով՝ գերմանական ընկերությունների հասցեին սպառնալիքներով նամակի տոնը եւ բովանդակությունը ամենեւին տեղին չեն:

Նա նշել Է, որ Գերմանիայի եւ Եվրոպայի Էներգետիկական քաղաքականությունը որոշվելու են «բացառապես Բեռլինում եւ Բրյուսելում, այլ ոչ թե Վաշինգտոնում»: Աննենը նաեւ հայտնել Է, որ Գերմանիան օգտվում Է ԵՄ-ի խորհրդում նախագահությունից՝ «եվրոպական ինքնիշխանությունը ամրապնդելու» համար, եւ հավելել Է, որ Եվրոպան չպետք Է տրվի շանտաժի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]