Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Արցախում վերջին 24 ժամում COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել. առողջացել է 12 քաղաքացի

Արցախում վերջին 24 ժամում COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել. առողջացել է 12 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում օգոստոսի 7-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Երկրում կորոնավիրուսային վարակը մինչ օրս հաստատվել է 248 քաղաքացու մոտ, որից 201-ն առողջացած: Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 6682 թեստավորում, իսկ վերջին 24 ժամում` 156 թեստավորում: Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինման դեպքեր նույնպես չեն գրանցվել: Կա 88 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 46 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ