Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Բայդենը ներողություն Է խնդրել աֆրոամերիկացիների միանման լինելու վերաբերյալ իր ասածների համար

Բայդենը ներողություն Է խնդրել աֆրոամերիկացիների միանման լինելու վերաբերյալ իր ասածների համար
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենը ներողություն Է խնդրել աֆրոամերիկացիների հանրակցությունում բազմազանության բացակայության վերաբերյալ իր արտահայտության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ տված հարցազրույցում Բայդենը հայտարարել Էր, որ ԱՄՆ-ի իսպանալեզու Էթնիկ խումբը տարբերվում Է «անհավանական բազմազանությամբ՝ ի տարբերություն աֆրոամերիկացիների:

Նախագահ Դոնալդ Թրամփը իսկույն քննադատել Է իր առաջիկա մրցակցին՝ հայտարարությունը համարելով վիրավորական:

«Ավելի վաղ ես արտահայտվել եմ աֆրոամերիկացիների եւ իսպանալեզու քաղաքացիների հանրակցություններում բազմազանության վերաբերյալ եւ այժմ ցանկանում եմ դա պարզաբանել: Ես բնավ նկատի չեմ ունեցել, որ աֆրոամերիկացիները միասեռ զանգված են՝ ո՛չ իրենց նույնականությամբ, ո՛չ իրենց խնդիրներով, ընդհանրապես ոչ մի ձեւով»,-գրել Է Բայդենը Twitter-ում»:

Բացի այդ, օգոստոսի 6-ին Բայդենը խոսքակռվի մեջ Է ընկել աֆրոամերիկացի լրագրողի հետ, որը քաղաքական գործչին հարցրել Է, թե նա արդոք անցել Է ճանաչողական թեստ: Դրանից առաջ գործող նախագահ Թրամփը բազմիցս հրապարակորեն մատնանշել Է իր մրցակցի տարիքը (Բայդենը 77 տարեկան Է, Թրամփը՝ 74) եւ կասկած հայտնել նախագահի պաշտոնի համար նրա մտավոր պիտանիության հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ