1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ Բրիտանիայի նախարարը հնարավոր Է համարում սեպտեմբերին ԵՄ-ի հետ առեւտարկան գործարքի կնքումը

Մեծ Բրիտանիայի նախարարը հնարավոր Է համարում սեպտեմբերին ԵՄ-ի հետ առեւտարկան գործարքի կնքումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի արդյունքներով Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ առեւտրական համաձայնությունը դեռ հնարավոր կլինի ձեռք բերել սեպտեմբերին: Այդ մասին օգոստոսի 7-ին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռիշի Սունաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԻՆչ վերաբերում Է Brexit-ին (…) մենք համոզված ենք մնում, որ գործարքը կհաջողվի կնքել սեպտեմբերին»,- ասել Է նա:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից հեռացել Է 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների շուրջը երեք տարվա բանակցություններից հետո: Բրյուսելը եւ Լոնդոնը համաձայնության են եկել մինչեւ ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջը, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները: Այդ ընթացքում կողմերը պետք Է համաձայանեցեն ապագա հարաբերությունների կառուցման կարգի մասին փաստաթուղթը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բրիս Ջոնսոնը հույս Է հայտնել, որ ապագա համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի մինչեւ հուլիսի վերջը, սակայն դա տեղի չի ունեցել: Գործարքի շուրջը բանակցությունների հերթական լիաձեւաչափ փուլի սկիզբը նախատեսված Է օգոստսի 17-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]