Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն դուրս մնաց Եվրոպայի լիգայի. Մխիթարյանը մասնակցեց «Սևիլիա»-ի դեմ ամբողջ խաղին

«Ռոմա»-ն դուրս մնաց Եվրոպայի լիգայի. Մխիթարյանը մասնակցեց «Սևիլիա»-ի դեմ ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Ռոմա»-ն գերմանական Դյուսբուրգ քաղաքում մրցում է իսպանական «Սևիլիա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական թիմին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 22-րդ րոպեին: Աչքի ընկավ Սերիխիո Ռեգիլոնը: Այնուհետ` 44-րդ րոպեին, «Սևիլիա»-ի ֆուտբոլիստները կրկնապատկեց նաև հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Նեսիրին: «Սևիլիա»-ն հաղթեց 2:0 հաշվով և դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյան «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակեց ամբողջ խաղին:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի մյուս խաղում Լևերկուզենի «Բայերը» նվազագույն հաշվով հաղթեց «Ռենջերս»-ին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]