Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ. Աննա Հակոբյան

Քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում նման համոզմունք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները զրկված խաղաղ ցույցերի իրավունքից։

«Արտակարգ դրության երկարաձգումը կապել այս կամ այն իրադարձության, այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական միավորի գործունեության հետ, կարծում եմ, տեղին չէ, որովհետև մենք բոլորս ապրեցինք այս 6 ամիսը՝ բախվելով համավարակի հետ, մենք բոլորս տեսանք, թե որքան կյանքեր խլեց այդ համավարակը: Կառավարության գործողություններն ընդդեմ այդ համավարակի այսօր արդեն ցույց են տալիս իրենց արդյունավետությունը, և հույս ունեմ, որ այսպես կշարունակվի: Այն խոսակցությունները, թե արտակարգ դրությունը շարունակվում է, երկարաձգվում է այս կամ այն պատճառով, կարծում եմ, հիմնազուրկ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Աննա Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ առաջին անգամ չէ, որ նման մտքեր են հնչում։ «Նախկինում էլ, մարդկանց տարբեր խմբեր, տարբեր քաղաքական շահեր հետապնդող խմբեր սեփական օրակարգով պայմանավորված այդ հայտարարությունն արել են, թե դա արվում է հենց իրենց ճնշելու համար, բայց կառավարության գործողություններն ապացուցում են հակառակը։ Եվ ես չեմ կարծում, որ այսօր կառավարությունը խնդիր ունի որևէ խոսք ճնշելու, ուղիղ հակառակը, քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ, եւ պետք չէ դրա տակ ինչ-որ բան փնտրել»,- շեշտեց վարչապետի տիկինը: 

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն և երկարաձգվել մի քանի անգամ։ Արտակարգ դրության ռեժիմի ժամկետը լրանում է օգոստոսի 12-ին, սակայն պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այն կերկարաձգվի ևս մեկ` թերևս վերջին անգամ։ 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ