Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը կոչ է արել հետաձգել նախագահական բանավեճերը

Թրամփը կոչ է արել հետաձգել նախագահական բանավեճերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել սեպտեմբերի 29-ին նախատեսված նախագահական առաջին բանավեճերը հետաձգելու օգտին՝ կապված նրա հետ, որ «որոշ դեպքերում» փոստով նախագահական ընտրություններում քվեարկությունը կարող է սկսվել այդ ամսաթվից ավելի շուտ:

«Ինչպես կարող են ընտրողներն ուղարկել քվեաթերթիկները որոշ դեպքերում սկսելով նախագահական առաջին բանավեճերից մեկ ամիս շուտ: Առաջին բանավեճերը տեղափոխենք ավելի շուտ: Ինձ համար բանավեճերը քաղաքացիական պարտք են: Ջո Բայդենը և ես պետք է դա անենք հանուն ամերիկացի ժողովրդի»,- գրել է ԱՄՆ նախագահը Թվիթերի իր միկրոբլոգում:  

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում նախագահական առաջին բանավեճերը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]