Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա. Մակրոնը շրջել է Բեյրութի փողոցներով

Պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա. Մակրոնը շրջել է Բեյրութի 
փողոցներով

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունից տուժած շրջաններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ բազմաթիվ լիբանանցիներ են հավաքվել փողոցներում՝ ողջունելու նրան և խնդրելու՝ օգնել «կոռուպցիոն ռեժիմին վերջ տալուն»:

«Ես տեսնում եմ ձեր զգացմունքները, ձեր տխրությունը, ցավը, որոնք արտացոլվում են ձեր դեմքին, այդ պատճառով էլ ես այստեղ եմ»,- ասել է Մակրոնը՝ խոստանալով ավելի շատ բժշկական և այլ տեսակի օգնություն ուղարկել Լիբանան:

Նրան շրջապատող բազմությունը շարունակ վանկարկել է. «Հեղափոխություն, ժողովուրդն ուզում է ռեժիմի տապալում»:

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ քաղաքական փոփոխությունը նույնպես անհրաժեշտ է, ու այս պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա:

«Հուսով ենք, որ օգնությունը կհասնի լիբանանցի ժողովրդին և ոչ թե կոռումպացված առաջնորդներին»,- ի պատասխան՝ նշել է լիբանանցիներից մեկը:

«Երաշխավորում եմ դա. օգնությունը չի հայտնվի կոռումպացված ձեռքերում: Ես կխոսեմ քաղաքական ղեկավարության հետ, ես այստեղ եմ, որ նրանց նոր քաղաքական պայմանագիր առաջարկեմ»,- ասել է Մակրոնը:

Բեյրութում օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել, հազարավոր մարդիկ վիրավոր են, տասնյակ հազարավորները զրկվել են տանիքից:

Զոհերի թվում են 11 հայ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]