Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիզինգի պարզեցված պայմանները կհանգեցնեն շուկայի ծավալների կրկնակի մեծացման․ Էկոնոմիկայի փոխնախարար

Լիզինգի պարզեցված պայմանները կհանգեցնեն շուկայի ծավալների կրկնակի 
մեծացման․ Էկոնոմիկայի փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիզինգի մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխություններն այն ավելի հարմար են դարձնում բիզնեսի համար և կօգնեն ստեղծել նոր աշխատատեղեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ապրիլին ՀՀ ԱԺ-ն ընդունեց քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը՝ լիզինգի իրավական դաշտը Կենտրոնական բանկի նորմատիվներից տեղափոխվեց օրենսդրական դաշտ։

«Սա կօգնի լիզինգային ընկերություններին ավելի ակտիվ ֆինանսավորել ոչ միայն բիզնեսը, այլև քաղաքացիներին։ Լիզինգն ունի մի քանի առավելություն, մասնավորապես, դրա համար չի պահանջվում գրավ, հաստոցը կամ մեքենան, որը դուք ստանում եք՝ հանդիսանում է գրավը։ Մենք ցանկանում ենք այդ առավելություններն ավելի մատչելի դարձնել»,- նշեց Մարգարյանը։

Նրա խոսքով՝ լիզինգի պայմաններն ու ընթացակարգերը պարզեցնելու համար փոփոխությունները կհանգեցնեն շուկայի ծավալների կրկնակի կամ նույնիսկ եռակի մեծացման։

Փոխնախարարն ընդգծեց, որ այսօր վարկային ընդհանուր պորտֆելը կազմում է մոտ 4 տրիլիոն դրամ և դրանից 200-300 միլիարդ դրամը վերցվել է գույք ձեռք բերելու նպատակով։

«Սա հուշում է, որ լիզինգի իրական պահանջարկը 10 անգամ ավելի է գոյություն ունեցողից։ Նախաձեռնված փոփոխութություններն ուղղված են խոչընդոտների վերացմանը, ինչը շատ կարևոր է ոլորտի զարգացման համար»,- ասաց Մարգարյանը։

Նա նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում լիզինգի տրամադրման պայմանների փոփոխությունները հանգեցրել են նրան, որ այս տարի արդեն իսկ 56 գործարք է կնքվել՝ անցյալ տարվա 33 գործարքի համեմատ։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]