Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակն ընդլայնել է կազմը

Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակն ընդլայնել է կազմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի նախկին ֆինանսների նախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախկին դեսպանը, ինչպես նաև ավստրալիական մի շարք քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի գիտնականներ և հասարակական գործիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից ողջունել է ավստրալիացի ականավոր գործիչների անդամակցումը շարունակաբար ընդլայնվող Արցախի բարեկամների շրջանակին՝ երախտագիտություն հայտնելով նրանց՝ իր պատմական հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի ձգտումներին սատարելու համար։

Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծման մասին հայտարարվել է 2019 թ. օգոստոսի 1-ին՝ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության՝ Ավստրալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, որի կազմում էր նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Բարեկամության շրջանակը ձևավորվել է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործուն աջակցությամբ։

Ներկայումս Բարեկամության շրջանակին անդամակցում են 57 գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի Դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, նահանգային վարչապետ և նահանգային խորհրդի անդամներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մտավորականներ, ինչպես նաև մշակույթի, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]