1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավորքարտուղարներն այսօր մասնակցել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի՝ քննարկելուՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի  վերսկսումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մանրամասնորեն քննարկվել են ազգայինհավաքականների՝ սեպտեմբերի կայանալիք հանդիպումների հետ կապված խնդիրները: ՈՒԵՖԱ-ն ևազգային ասոցիացիաները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը, որպեսզի կարողանանապահովել հանդիպումների պատշաճ անցկացումը:

Ինչպես ՈՒԵՖԱ-ն, այնպես էլ ազգային ասոցիացիաները կարևորում են երկրպագուների առկայությունըմարզադաշտերում, սակայն COVID-19-ի համաճարակով պայմանավորված՝ իրավիճակը Եվրոպայումառայժմ շատ անկայուն է: ՈՒԵՖԱ-ն ուշադրությամբ հետևելու է իրավիճակի զարգացմանը տարբերերկրներում՝ հասկանալու՝ որքանով է հնարավոր փոփոխել հանդիպումներն առանց հանդիսականներիանցկացնելու որոշումը:

Քննարկվեցին նաև երիտասարդական և պատանեկան հավաքականների մասնակցությամբ մրցաշարերը,ներառյալ այդ հանդիպումների մեծ մասը 2021 թ. գարուն տեղափոխելու հնարավորությունը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]