Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանոնավոր երթուղիներում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվաքանակի նվազում

Կանոնավոր երթուղիներում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվաքանակի 
նվազում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու և համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 6-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ խստացված մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Մանսավորապես՝ Կոմիտասի պողոտայի, Հրազդանի կիրճի և Ծիծեռնակաբերդի խճուղու կանգառների տարբեր կետերում և ՃՈ-ի կողմից տեղակայված ժամանակավոր հենակետերում  տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարած վերահսկողության արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։

Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր, ինչպես նաև միկրոավտոբուսներում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։

Նշված խախտումների հիմքով կազմվել են վարչական պատասխանատվության միջոցներ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]