Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումները Կոտայքում. արձանագրվել են խախտումներ

ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումները Կոտայքում. արձանագրվել են 
խախտումներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ու Առինջ գյուղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես, գազալցակայաններում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները, փակ աղբամանները,  իսկ շինանյութի խանութներում փակցված չեն եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, չեն եղել նաև  փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ ստուգումները ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն: Տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]