Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Human Rights Watch-ը Բեյրութի պայթյունի անկախ հետաքննության կոչ Է արել

Human Rights Watch-ը Բեյրութի պայթյունի անկախ հետաքննության կոչ Է արել
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մասնագետներ պետք Է հրավիրվեն Լիբանան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հանգամանքների անկախ հետաքննության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

«Լիբանանի իշխանությունները պետք Է հրավիրեն միջազգային փորձագետների Բեյրութի նավահագստում տեղի ունեցած պայթյունի հանգամանքնեի անկախ հետաքննության համար, պայթյուն , որն ավերեց քաղաքը,- նշել են իրավապաշտպանները:- Հետաքննությունը պետք Է պարզի պատճառներն ու այն անձանց, ովքեր պատասխանաու են պատահածի համար, ինչպես նաեւ հանձնարարի միջոցներ, որպսզի նման բան չկրկնվի»: Միջազգային մասնագետների մասնակցությամբ անկախ հետաքննությունն, ինչպես նշված Է հայտարարության մեջ, լավագույն երաշխիքն Է այն բանի, որ ողբերգության պատճառների պարզաբանումը կկատարվի անաչառորեն:

«Այդ պայթյունի ավերիչ հետեւանքները Լիբանանի բնակիչները կզգան դեռ երկար տարիներ,- նշել Է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Այա Մաջզուբը:- Միջազգային փորձագետները եւ միջազգային ֆինանսական աջակցությունը կարեւոր նշանակություն կունենան այն բանի ապահովման համար, որպեսզի հետաքննությունը լինի ազատ քաղաքական միջամտությունից, իսկ տուժածներն ստանան անհրաժեշտ օգնություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]