Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ դատական նիստը հետաձգվեց

Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ դատական 
նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի առաջին ատյանի Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Վահե Միսակյանի, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», դատական նիստի հետաձգման պատճառը Սերժ Սարգսյանի և նրա պաշտպան Ամրամ Մակինյանի, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի ներկա չգտնվելու հանգամանքն էր: Վերջինս չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով:  

Առողջական խնդիրների պատճառով դատարան չէր ներկայացել նաև փաստաբան Ամրամ Մակինյանը, ով դիմումով տեղեկացրել էր դատարանին այդ մասին:

«Հայտնում եմ, որ ինքնազգացողության վատթարացմամբ պայմանավորված, թագավարակով վարակված լինելու որոշակի կասկածներ ունենալու պատճառով այսօր առավոտյան «Նաիրի» ԲԿ-ում հանձնել եմ թեստ, որի պատասխանը չեմ ստացել, ուստի նիստին չեմ կարող ներկայանալ»,- փաստաբանի դիմումը հրապարակեց դատավոր Վահե Միսակյանը։

Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը: 

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15.00-ին: 

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]