Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բուլղարիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների համար պատրաստ են դյուրացնել այցագրային ռեժիմը

Բուլղարիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների համար պատրաստ են դյուրացնել այցագրային ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում հույս ունեն, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները կվերադառնան այս տարվա ամառվա սեզոնին եւ պլանավորում են նրանց համար դյուրացնել այցագրային պահանջները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Բուլղարիայի փոխվարչապետ եւ զբոսաշրջության նախարար Մարիաննա Նիկոլովան այն կարծիքին Է, որ Ռուսաստանը կարեւորագույն շուկաներից մեկն Է բուլղարական տուրիզմի համար: Ուստի իշխանությունները պատրաստ են բոլոր ջանքերը գործադրել հյուրերի եւ տուրօպերատորների հարմարավետ պայմաններն ապահովելու համար:

«Կան կանոններ ու հրահանգներ, որոնք սահմանափակում են ռուսաստանցիների ուղեւորությունները: Բազմաթիվ երկրներ արդեն ճկունություն են դրսեւորում, ներառյալ ՌԴ քաղաքացիներին հենց օդանավակայանում այցագրեր տալու պրակտիկան: Մենք պետք Է հնարավոր ամեն բան անենք ԱԳ նախարարության հետ, որպեսզի դյուրացնենք այցագրային պահանջները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար»,-մեկնաբանել Է Նիկոլովան:

Ռուսաստանի բոլոր տուրօպերատորներն արդեն կարող են չարտերների սուբսիդավորման հայտեր ներկայացնել Բուլղարիայի առողջարանների համար: Յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար Բուլղարիան պատրաստ Է վճարել 35-ական եվրո: Մասնավոր ծրագրերի սուբսիդավորման համար կառավարությունը հատկացրել Է ավելի քան 28 մլն եվրո: 2020 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում Ռուսաստանից տուրիստական հոսքը 60 տոկոսով անկում Է արձանագրել 2019 թվականի համեմատությամբ: Անցյալ տարի Բուլղարիա Էին ժամանել ավելի քան 450 հազար ռուսաստանցիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]