Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Կառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց հակառակորդի հրետակոծությունից տուժած համայնքներին

Կառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց հակառակորդի հրետակոծությունից 
տուժած համայնքներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի նիստում որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Սույն որոշման նպատակն է աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հրետակոծությունից տուժած բնակիչներին: Վնասված անշարժ գույք փոխհատուցման վերակառուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ է առնվազն 302 մլն 618 հազար դրամ, որից 25 մլն դրամը ՀՀ կառավարությունն արդեն իսկ տրամադրել է: Այս որոշմամբ նախատեսվում է տրամադրել ևս 277 մլն 617 մլն դրամ»,- ասաց Պապիկյանը:

Փոխանցվող գումարից 110.5 մլն դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84.3 մլն դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, 82.6 մլն դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը:

Հուլիսի 12-20-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լարվածության ընթացքում հակառակորդը թիրախավորել էր նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական շինությունները, վնասվել են մի շարք տներ:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ