Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում վերջին 24 ժամում COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել. առողջացել է 12 քաղաքացի

Արցախում վերջին 24 ժամում COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել. առողջացել է 12 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 248 քաղաքացու մոտ, որից 201-ն առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 6526 թեստավորում, իսկ վերջին 24 ժամում` 183 թեստավորում: Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:Կա 87 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 46 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]