Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անկյունային հղկիչից վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակը ծանր է. նրան վիրահատել են

Անկյունային հղկիչից վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակը ծանր է. նրան 
վիրահատել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո: Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ»,- հայտնել է Դերձյանը:

Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]