Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է քրեակատարողական վարչություն

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է քրեակատարողական 
վարչություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Պաշտպանը շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում, ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին և իրավունքների պաշտպանության ընթացակարգերին: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազատությունից զրկված անձանց շրջանում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների վրա՝ ընդգծելով, որ կիրառվող սահմանափակումները պետք է համաչափ ու իրավաչափ լինեն և հնարավորինս նվազ չափով սահմանափակեն անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները:

Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ, հետաքրքրվել նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներով և բարձրացված հարցերի շուրջ տվել պարզաբանումներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համապատասխան քայլեր է ձեռնարկելու անհատական դիմումների և արձանագրված խնդիրների ընթացքավորման ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]