Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 6-ին, ժամը 00։10-ին ահազանգ է ստացվել, որ Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 59 հասցեին հարակից շրջանաձև խաչմերուկում «Volvo XC90» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի փականը և հոսանքազրկել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]