Երկրպագուները ներկա կլինեն Բունդեսլիգայի խաղերին, բայց հատուկ կանոններով
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգայի կազմակերպիչները հրապարակելեն երկրպագուների համար նախատեսված հատուկ կանոնները, որոնք ներկա կլինեն խաղերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:Առաջնության խաղերին կարող են ներկա լինել սահմանափակ թվով ֆուտբոլասերներ, որոնք պետք էպահպանեն սոցիալական հեռավորությունը, իրավունք չեն ունենա ալկոհոլ բերել հանդիպումներին ևմարզադաշտերում ներկա կլինեն միայն տանտերերի երկրպագուները:
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մեկնարկային տուրի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 18-21-ը: Իսկ սեպտեմբերի 11-14-ըկկայանան Գերմանիայիգավաթի խաղարկության առաջին խաղերը: Բունդեսլիգայում այս տարի ձմեռայինդադարը կկրճատվի: Հանդիպումներ են նախատեսված հունվարի 2-3-ին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում