Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայկ Մարությանն իր ցավակցությունն է հայտնել Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին

Հայկ Մարությանն իր ցավակցությունն է հայտնել Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցության և զորակցության ուղերձ է հղել  Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Մարությանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Իմ և երեւանցիների անունից հայտնում եմ խորին ցավակցություններս Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի կապակցությամբ: Ցավում ենք կատարվածի համար և բեյրութցիների հետ միասին սգում բազմաթիվ մարդկային կորուստները: Վստահ ենք, որ Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը և դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ ու ամուր»,- հայտնել է Հայկ Մարությանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Տեղի ունեցած պայթյունը փորձագետները համեմատել են 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետ, որից առնվազն 100 մարդ է մահացել, 4000-ը՝ վիրավորվել են, հարյուր հազարավորներն էլ մնացել առանց տանիքի: Զոհերի թվում վեց հայ կա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]