Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը կստուգի Ամուլսարում ցուցարարներին բերման ենթարկելու հիմքերը

ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը կստուգի Ամուլսարում ցուցարարներին բերման ենթարկելու հիմքերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն ՀՀ ոստիկանության Վայքի բաժնում է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժնից։

Այցի ընթացքում կստուգվեն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածների իրավունքների ապահովման վիճակը և այլ հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:

Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Վայոց ձորի մարզի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ցուցարարներին 15 րոպե ժամանակ էր տվել ավտոճանապարհը բացելու համար, սակայն մասնակիցները շարունակել են փակ պահել ճանապարհը, ինչի հետևանքով լարվածություն է առաջացել ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև: Արդյունքում ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին։

Ամուլսարում երկրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ հանքի շահագործման: Նախօրեին Ամուլսարի 2-րդ պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղաշարժել ու տարածքից դուրս էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչից հետո էլ վերսկսվել են բողոքի ակցիաները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]