«Արարատ»-ի ֆուտբոլիստները բուժզննում են անցել
21:41, 5 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատի» ֆուտբոլիստները բուժզննում են անցել առաջնության մեկնարկին ընդառաջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:
Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ», «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում