Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պարզվել են այն մարդիկ, որոնք քարոզում են, թե կորոնավիրուս չկա. վարչապետ

Պարզվել են այն մարդիկ, որոնք քարոզում են, թե կորոնավիրուս չկա. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել են այն մարդիկ ու շրջանակները, որոնք քարոզչություն են ծավալել՝ նշելով, որ Հայաստանում կորոնավիրուս չկա: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանլով հարցին, թե ինչ առաջընթաց կա կապված իր հանձնարարկանի հետ, թե պետք է լուրջ զբաղվել, տեղորոշել այն մարդկանց, որոնք ասում են, թե կորոնավիրուս չկա:

«Հանձնարարականը կատարվել է ու կատարման ընթացքում է։ Պարզվել են մարդիկ, շրջանակներ, որոնք այդ տիպի քարոզչություն են ծավալել ու շարունակում են ծավալել: Այլ հարց է, թե ինչքանով է նրանց արարքն այսօրվա քրեաիրավական օրենսդրության տեսակետից սանկցիաներ ու գործողություններ առաջացնում: Մենք այս ամեն ինչը վերլուծում ենք», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1848 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 170 012 թեստավորում: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 770 դեպք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]