Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հետաքննությունը նշել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հավանական պատճառը

Հետաքննությունը նշել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հավանական պատճառը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրի։

Գործակալության աղբյուրը հավելել է, որ տվյալ խնդրով զբաղվող տեսչությունը խախտումներին ուշադրություն է դարձրել դեռևս վեց ամիս առաջ, սակայն ոչինչ չի արվել պայթյունավտանգ նյութը տեղափոխելու համար:

Աղբյուրը հայտնել է, որ օգոստոսի 4-ին 9-րդ պահեստում բռնկված հրդեհը տարածվել է մինչև 12-րդ պահեստ, որտեղ պահվելիս է եղել ամոնիումի նիտրատը:  

Նավահանգստի ղեկավար Հասան Կորայտեմը տեղի լրատվամիջոցին հայտնել է, որ պահեստում այդ նյութը պահվել է դատարանի որոշմամբ: Նա հավելել է, որ իրենք տեղյակ են եղել, որ այն վտանգավոր է, սակայն չեն պատկերացրել, որ «այս աստիճանի»:

Նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը փորձագետները համեմատել են 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետ, առնվազն 100 մարդ է մահացել, 4000-ը՝ վիրավորվել են, հարյուր հազարավորներն էլ մնացել առանց տանիքի: Զոհերի թվում վեց հայ կա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]