Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել

Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է 
հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել՝ նավահանգստում պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 100-ից ավելի մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  է Reuters-ը, մայրաքաղաքում անվտանգության հսկողությունը փոխանցվել է զինված ուժերին:

Լիբանանի գործադիր մարմինը զինվորականներին հանձնարարել է տնային կալանքի տակ դնել բոլոր նրանց, ովքեր 2014 թվականից մասնակցել են պահեստի կառավարմանը, որտեղ հսկայական քանակությամբ պայթուցիկ նյութեր էին պահվում:

Կառավարությունը նաև հավանություն է տվել ճգնաժամը հաղթահարելու համար 100 միլիարդ լիբանանյան ֆունտի հատկացմանը: 

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]