Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանության ծառայողները բացահայտել են Լոռու Դարպաս գյուղում կատարված սպանությունը

Ոստիկանության ծառայողները բացահայտել են Լոռու Դարպաս գյուղում կատարված 
սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում օգոստոսի 3-ին, ժամը 23.05-ին, հաղորդում էր ստացվել, որ Դարպաս գյուղի Գործարանային փողոցում գտնվող արտադրամասի տարածքում մահացել է 68-ամյա պահակը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը 20.40-ի սահմաններում տղամարդու դին հայտնաբերել էր նրա կինը։ Դիակի արտաքին զննությամբ գլխին վնասվածք էր հայտնաբերվել։

«Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։  ՔՈԳ, Լոռու մարզային վարչությունների և Գուգարքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց արդյունքում հայտնի դարձավ նաև կասկածվողի ինքնությունը։

Տարված բացատրական աշխատանքի արդյունքում, օգոստոսի 4-ին, ժամը 12.45-ին, Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին։ Նա հայտնել է, որ ինքն է մետաղյա ձողով երկու անգամ խփել պահակի գլխին:

Դեպքի վայրի զննությամբ հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է:

Տղամարդը ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]