Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՔԿ-ն ավարտել է տղամարդու  մահվան ելքով  ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

ՔԿ-ն ավարտել է տղամարդու  մահվան ելքով  ավտոպատահարի դեպքի առթիվ 
հարուցված քրգործի նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը 2019թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ից  14:30-ն ընկած ժամանակահատվածում, իրեն պատկանող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով  երթևեկել է Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհով, որի 14-րդ կիլոմետր հատվածում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 36-րդ և 99-րդ կետերով նախատեսված պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել վթարային իրադրություն, ինչի արդյունքում  մեքենայի առջևի մասով բախվել է «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախակողմյան հատվածին, որի հետևանքով  վերջինիս 69-ամյա վարորդին անզգուշությամբ  պատճառվել է մահ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]