1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ապօրինի տաղավարները

Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ապօրինի տաղավարները

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տնտեսավարողի համատեղ միջոցներով օգոստոսի 5-ի վաղ առավոտից ընթանում են ապօրինի տաղավարների ապամոնտաժման աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են «Սևան» ազգային պարկից: ««Սպիտակ Շորժա» հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքներն ապամոնտաժվում են: Աշխատանքներն ամենասեղմ ժամկետում կիրականացվեն, ինչի մասին պարբերաբար կլուսաբանվի»,- նշում են ազգային պարկից:

Հուլիսի 26-ին «Սպիտակ Շորժա» հանգստի գոտում տեղի էր ունեցել մեծ հավաքույթ, ինչից հետո պարետատունը հուլիսի 28-ին 14 օրով դադարեցրել էր «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունեությունը: Այնտեղ խախտվել էին կենդանի կատարմամբ երաժշտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]