Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բայդենը պլանավորում Է 280 մլն դոլար ծախսել իր նախընտրական քարոզարշավի համար. Reuters

Բայդենը պլանավորում Է 280 մլն դոլար ծախսել իր նախընտրական քարոզարշավի 
համար. Reuters

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ եւ նոյեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջոզեֆ Բայդենը մտադիր Է 280 միլիոն դոլար ծախսել իր նախընտրական քարոզարշավի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բայդենի շտաբը: Գործակալության տեղեկություններով՝ քարոզարշավը կտարածվի 15 նահանգներում, որոնց թվում են Միչիգանը, Վիսկոնսինը, Փենսիլվանիան, Արիզոնան եւ Ջորջիան, 60 միլիոն դոլար պլանավորված Է ծախսել ինտերնետում:

Ինչպես նշել Է քաղաքական գործչի նախընտրական շտաբի ղեկավարներից մեկը՝ Ջեն Օ’Մելլի Դիլոնը, այդ պլաններն արտացոլում են «հարձակման գնալու» եւ Բայդենին որպես օգնելու պատրաստ առաջնորդ ցույց տալու ցանկությունը, որը տարբերվում Է իր ընդդիմախոս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից: «Այս ընտրություններն իսկական հանրաքվե են Դոնալդ Թրամփի եւ (նոր տիպի կորոնավիրուսի հարուցած) COVID-19 (հիվանդության համավարկի) եւ տնտեսության հարցերում նրա անհաջող ղեկավարման հարցերի շուրջը»,- հայտարարել Է նա: ԱՄՆ-ի նախագահի հերթական ընտրությունները պլանավորված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներից թեկնածուն, ինչպես սպասվում Է, կլինի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հանրապետականներից՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]