Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամի Աունին

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկին Նադյա 
Չամի Աունին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 5-ին ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամի Աունին և իր զորակցությունն է հայտնել օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:

«Մեծարգո տիկին Աուն,

Սիրելի Նադյա,

Խորապես ցնցված եմ Լիբանանում տեղի ունեցած այս մեծ ողբերգությամբ: Կիսում եմ Ձեզ հետ այս ծանր վիշտը և իմ զորակցությունն եմ հայտնում  զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին:

Հայ ժողովուրդը կանգնած է եղբայրական Լիբանանի կողքին և աղոթում է այս ողբերգության հետևանքների արագ հաղթահարման և երկրի բնականոն հուն վերադառնալու համար:

Այս դժվարին օրերին մենք մեր աղոթքներով և մտքերով Ձեզ հետ ենք:

Թող Աստված համբերություն, ոգու տոկունություն և խաղաղություն շնորհի Լիբանանի բարեկամ ժողովրդին: Հավատացած եմ, որ «Մերձավոր արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր և համախմբված:

Ջերմորեն և բարեկամաբար՝         

Աննա Հակոբյան»,- ասված է հեռագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]